տուն Տնտեսական Հայկական գինին ու կոնյակը համտեսել են Ստրասբուրգում

Հայկական գինին ու կոնյակը համտեսել են Ստրասբուրգում

225
0

Հոկտեմբերի 31-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել միջոցառում, որի շրջանակում հայկական գինու և կոնյակի համտես է կազմակերպվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ սա հայկական գինու և կոնյակի առաջին համտեսն էր արտասահմանում, որին մասնակցեցին 11 հայկական ընկերություններ: Այժմ հայկական կողմը բանակցություններ է վարում եվրոպական 3 հյուրանոցների հետ, որոնք ցանկություն են հայտնել ձեռք բերել հայկական գինի:

Մինչև տարվա վերջ նախատեսվում է ևս 2 համտես: Մեկը տեղի կունենա Մոսկվայում՝ Ռուսաստանում հայկական օրերի շրջանակում, մյուսը՝ Շանհայում՝ ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Ռ. Հարությունյանի խոսքով՝ տեղերը պատահական չեն ընտրված. հայկական գինու և կոնյակի հիմնական շուկաները հենց Ռուսաստանն ու Չինաստանն են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here