Խոսելով հայկական ապրանքնատեսակների, հայկական արտադրանքի մասին՝ առաջին բանը, որ պատկերացնում ես` հայկական կոնյակն ու ծիրանն է:
Հայկական կոնյակի բարձրորակության մասին լեգենդներ լսել ենք դեռևս մեր պապերից, իսկ ծիրանով դրսում մեզ ճանաչելու մասին պատմությունները դարերի խորքից ենք գալիս:
Այսօր ժամանակակից աշխարհը զարգացման բարձր տեմպերով գնում է առաջ: Հայաստանն էլ աշխատում է անմասն չմնալ այս գործընթացից: Որպես կանոն, մենք արդեն սովոր ենք, որ մեր հարենակից արտադրողները մեկը մյուսի հետևից հայկական նոր արտադրանքն են ստեղծում և արտահանում միջազգային շուկա. կոշիկի արտադրություն, տեքստիլ արդյունաբերական արտադրություն, գինու արտադրություն, տնտեսական մի շարք ապրանքների արտադրություն, որոնք իրենց որակական և դիզայներական չափորոշիչներով ամենևին չեն զիջում դրսից ներմուծված ապրանքներին:
Սովորաբար հայ արտադրողներն իրենց արտադրանքի զգալի մասը արտահանում են միջազգային շուկա:
Այստեղ մենք անելիքներ ունենք: Եթե մենք ուզում ենք խթանել ու զարգացնել հայկական արտադրությունը, երկրում արտադրական գործընթացների ակտիվության տենդենցը բարձրացնել, տնտեսական կայունություն ունենալ, նախևառաջ ինքներս պետք է օգտվենք մեր արտադրանքից՝ գնենք մեր ստեղծածը, ինչպես նաև պրոպագանդենք մեր հայկականը:
Եվ ինչպես նշեցի, հայկական արտադրությունը չի վերջանում միայն կոնյակով: Դրական արդյունքի հասնելու համար մենք բոլորով պետք է կարողանանք ապահովել շուկա, ավելի ճիշտ՝ նոր շուկա ստեղծենք: Շուկա` նախ տեղացի հաճախորդներով, ապա մտածենք ընդլայնվելու մասին:
Խանութի մենեջերն ու վաճառողուհին, սրճարանի մատուցողը, ռեստորանի աշխատակիցը, տաքսու վարորդը կարող են այս պարագայում, որպես PR գործառույթ իրականացնողներ, օգտակար լինել մեր արտադրողներին և հաճախորդին, որը կարող է լինել թե Հայաստանում ապրող քաղաքացին, թե Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը, կամ էլ մեր երկիր ժամանած օտարերկրացին, առաջարկել բացառապես հայական ապրանք`հագուստ, կոշիկ, սնունդ, խմիչք, թեյ և այլն…
Ամեն ինչ սկսվում է ներսից` մեր ցանկությունից: Եվ վստահաբար կարող ենք ասել, որ մեծ ցանկության դեպքում, շատ շուտով, մեզ՝ հայրերիս կճանաչեն ոչ միայն կոնյակով ու ծիրանով, այլև վերը թվարկած հայկական արտադրանքներով ևս:
Եթե մենք մերը չգնահատենք ու արժանվույն չներկայացնենք, հավատացեք` չենք կարողանալու դրական արդյունքների հասնել: Մեխանիզմը շատ պարզ է: Մենք պարտավոր ենք օգտվել մեր հայական բարձրորակ արտադրանքից: Տեղական որակով ապրանք օգտագործելուց հետո, երբ համոզված ենք, որ մերը շատ ավելի լավն է, քան դրսից ներմուծվածը, միայն այդ ժամանակ հաջողությունը կթակի մեր արտադրական բիզնեսի դուռը, կխթանի բիզնեսի զարգացումն ու արագ տեմպերով առաջխաղացումը:
Շատ անելիքներ ունենք: Եկեք միասին խթանենք հայկական արտադրությունը:
Հայկ Մագոյան