տուն Սպորտ Շախմատ «Հայկական արծիվներ» շախմատի թիմը առաջին հաղթանակը տարավ Prochess լիգայում

«Հայկական արծիվներ» շախմատի թիմը առաջին հաղթանակը տարավ Prochess լիգայում

414
0

«Հայկական արծիվներ» շախմատի թիմը հաղթանակով սկսեց Prochess լիգայի 2020թ առաջնությունը:

Այս մասին թիմի ավագ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը, իր Ֆեյսբուքի  իր էջում գրել է.

«Մրցակիցը Հունգարիան ներկայացնող թիմն էր սուպերգրոսմայստեր Դավիթ Նավարայի գլխավորությամբ։ Մերոնք ջախջախեցին 11-5 հաշվով։ Փայլեցին բոլորը, բայց առանձնահատուկ մեր Shant-ը (Շանթ Սարգսյան), ով հաղթեց իր բոլոր մրցակիցներին։ Մի քիչ «բարի» գտնվեց Zaven-ը (Զավեն Անդրիասյան)՝ մեկ ոչ-ոքի անելով և հաղթելով մնացածին։ Ի դեպ, հատուկ շնորհակալություն նաև Tigran Petrosyan L.- ին (Տիգրան Լ. Պետրոսյան), ով անսպասելի վիրահատվել էր ու խաղում էր հիվանդանոցից։ Դե, իսկ Հայկ Մարտիրոսյանը քիչ առաջ էր ժամանել Շվեյցարիայի մրցաշարից։ Մի խոսքով ԹԻՄ»:

Նշենք, որ մեր թիմը հանդես է գալիս Արևելյան գոտում: Թիմերը կազմված են 4-ական շախմատիստներից, որոնք համակարգչով խաղում են մեկը-մյուսի հետ: Առաջին տուրում «Հայկական արծիվները» վստահ հաղթել են Hungary Hunters-ին, որի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Դավիթ Նավարան, Բենջամին Գլեդուրան, Պետեր Պրոխազկան ու Անթալ Գերգելին:

Առաջին տուրից հետո Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը 21 միավորով գլխավորում է «Հայկական արծիվները»: Նրան հաջորդում են India Yogis-ը՝ 19,5 միավոր, Turkey Knights-ը՝ 18,5:

Հիշեցնենք, որ մեր թիմն անցած տարվա առաջնությունում գրավել էր 4-րդ տեղը, իսկ 2018-ին դարձել էր հաղթող: