տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի բանկոմատների թիվն ավելանում է

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի բանկոմատների թիվն ավելանում է

176
0

new bankomat news copy

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր հաճախորդներին ավելի հասանելի դառնալու և բանկային գործարքներից օգտվելու գործընթացն արագացնելու նպատակով մշտապես ավելացնում է իր բանկոմատների (ATM) քանակը: Այս անգամ Բանկի ևս 2 բանկոմատ է բացվել  ք. Երևան, Մաշտոցի 5ա և ք. Գյումրի, Աբովյան 244 հասցեներում: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի բանկոմատներն ունեն լայն սփռում ՀՀ ամբողջ տարածքում, ինչը հնարավություն է տալիս Բանկի քարտապաններին առանց միջնորդավճարների կանխիկացնելու իրենց գումարները և կատարելու կոմունալ վճարումներ: Բացի այդ, այցելելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի թարմացված կայքի «Տեղացույց» բաժինը, հաճախորդները  հատուկ տեխնիկական հնարավորության միջոցով կարող են գտնել իրենց ամենամոտ բանկոմատը և այնտեղ տանող ամենակարճ ճանապարհը: