Դեկտեմբերի 25-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Ամանորյա տոների կապակցությամբ իր աշխատակցների համար պատրաստել էր հերթական անակնկալը: Միջազգային գործառնությունների վարչության աշխատակիցներ Սիրանուշ Սմբատյանը, Համեստ Թումանյանը, Նորա Վանյանը, Տաթևիկ Վարդանյանը, Լիլիթ Էլոյանը, Սոսե Մանուկյանը, Գայանե Սարգսյանը, Լուսինե Ամիրխանյանը, Լիդա Հովհաննիսյանը և Վիկտորյա Հարությունյանը UNISTREAM վճարհաշվարկյաին համակարգի միջոցով առավել շատ փոխանցում իրականացնելու և արդյունավետ աշխատանքի համար ստացել են դրամական պարգևներ, իսկ լավ արդյունքներ ցուցաբերած մյուս աշխատակիցները արժանացել են պատվոգրերի: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժևորում և բարձր է գնահատում իր աշխատակիցների ջանքերը` առավել նպաստավոր և արդյունավետ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու գործում:
Բանկում գործող AVERS, UNISTREAM, MoneyGram, ANELIK, Быстрая Почта, Ria Money Transfer, Coinstar, INTELEXPRESS և Golden Money Transfer վճարահաշվարկային համակարգերը հաճախորդներին հնարավորություն են ընձեռում հեշտությամբ և արագ կատարել և ստանալ փոխանցումներ:
Մանրամասները` lragir.am — ում: