տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփեց «Գարնանային Վերամիավորում» ակցիայի արդյունքները

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփեց «Գարնանային Վերամիավորում» ակցիայի արդյունքները

107
0

74

Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփեց մարտի 8-ից ապրիլի 30-ն անց կացվող «Գարնանային Վերամիավորում» ակցիայի արդյունքները: Նշված ժամանակահատվածում Բանկի 9 վճարահաշվարկային համակարգերով (UNIStream, MoneyGram, Anelik, Sigue Money Transfer, Быстрая Почта, INTELEXPRESS, Ria Money Transfers, Golden Money Transfer, AVERS) գումար ստացած և փոխանցած հաճախորդներն ակցիայի շրջանակներում հնարավորություն ունեին շահելու 8 Amazon Kindle-ներից մեկը:  Իսկ cash2card ծառայության միջոցով փոխանցումներ կատարած հաճախորդներից 3-ը կարող էին ստանալ ավիատոմս դեպի այն երկիրը, որտեղից փոխանցվել էր գումարը:

Բանկի «ՇԱՀՈՒՄՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը, որի ընթացքում պատահականության սկզբունքով ընտրված 8 հաճախորդներն արժանացան Amazon Kindle սարքերի: Իսկ cash2card ծառայության միջոցով պլաստիկ քարտին փոխանցումներ ստացած հաճախորդներից 3-ը ստացան իրենց ավիատոմսերը և կարող են մեկնել այն երկիր, որտեղից փոխանցվել է գումարը՝ վերամիավորվելու սիրելիների և հարազատների հետ:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ մշտապես կազմակերպվում են ակցիաներ, որոնք հնարավորություն են տալիս Բանկի բոլոր հաճախորդներին, օգտվելով ծառայությունների լայն շրջանակից, ստանալու անակնկալ նվերներ: