ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2013թ.
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` միկրոշրջան թաղամասի 78/12 հասցեում, բացում է իր հերթական 40-րդ, իսկ Հրազդանում թվով երկրորդ մասնաճյուղը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն շարունակելով մասնաճյուղային ցանցի ընդլայնման և ՀՀ բոլոր մարզերում բանկի ներկայացվածության ապահովման որդեգրած տարածքային քաղաքականությունը, ինչպես նաև, հաշվի առնելով Հրազդան քաղաքի բնակչության և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ի հաճախորդների կողմից բանկային բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների նկատմամբ ավելացող պահանջարկը, առկա հաճախորդների սպասարկման բարելավման և նոր հաճախորդների ներգրավման, բանկի գործառնությունների ընդլայնման հնարավորությունները` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացում է ՀՀ մարզերում իր հերթական 20-րդ մասնաճյուղը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ նորաբաց մասնաճյուղը իր գործունեությունը ծավալելու է նոր վերանորոգված, միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ապահովված շենքում` հաճախորդների արդյունավետ սպասարկման հիմքում ունենալով որակյալ կադրային բազա:
Մասնաճյուղը իրականացնելու է բանկային բոլոր գործառնությունները (ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում, վարկերի տրամադրում, հաշիվների սպասարկում, վճարահաշվարկային ծառայություններ, մի շարք վճարային համակարգերով փոխանցումների կատարում, ֆինանսական խորհրդատվություն և այլն): Ընդ որում, մինչև 2014թ. հունիս ամիսը իրականացվող զեղչային ակցիայի շրջանակներում մասնաճյուղի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց համար բանկային հաշվիները կբացվեն անվճար:
2013թ.-ի դեկտեմբերի 9-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ընդհանուր կապիտալը գերազանցում է 10.7 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են ավելի քան 75.3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 40.5 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 18.3 մլրդ դրամ, շահույթը` մոտ 621.0 մլն. դրամ: Բանկն ունի 40 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: