տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՄԲԱՆԿ-ն առաջարկում է ձեռք բերել ոսկու և արծաթի ստանդարտացված ձուլակտորներ

ՀԱՅԷԿՈՆՄԲԱՆԿ-ն առաջարկում է ձեռք բերել ոսկու և արծաթի ստանդարտացված ձուլակտորներ

166
0

ararratnews-pic

ՀԱՅԷԿՈՆՄԲԱՆԿ-ը գարնանային տոների կապակցությամբ իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ոսկու և արծաթի ստանդարտացված ձուլակտորներ: Միայն բարձր հարգի այս զտաքաշ ձուլակտորները հաճախորդներին տրամադրվում են սկսած 1 գրամից` կնքված, հատուկ փաթեթավորված տուփերում: Այս ձուլակտորները կարող են յուրահատուկ և հրաշալի նվեր դառնալ` ընդգծելով այն անձի անհատականությունը, ում կմատուցվի նվերը:
Ոսկու ստանդարտացված ձուլակտորներում կատարված ներդրումները Ձեր խնայողությունները պահպանելու լավագույն տարբերակն է: Ոսկին միշտ պահպանում է իր արժեքը` հաշվի առնելով ոսկու սահմանափակ առաջարկը և շատ մեծ պահանջարկը: Այսպիսի ներդրումները հնարավորություն են տալիս նաև դիվերսիֆիկացնել միջոցները և խուսափել այլ արժույթների խիստ տատանողականության պատճառով առաջացող ռիսկերից:
Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ ձեռք բերելու համար ՀԱՅԷԿՈՆՄԲԱՆԿ-ը հատուկ առաջարկ ունի` սեղմ ժամկետներում ապառիկի ձևակերպում: Եթե հաճախորդը ցանկանում է անկրկնելի նվեր մատուցել, ապա օգտվելով այս ծառայությունից կարող է ի կատար ածել իր ցանկությունը` դառնալով յուրօրինակ և հիշվող նվերի հեղինակ: