Գեղեցկության Եվրոպայի առաջնությունում հաղթանակների տեղատարափ ունեցած Հայաստանի պատվիրակության անդամներն բազմաթիվ ոսկյա մեդալներ և մրցույթային տարբեր անվանակարգերում նշանավոր տեղեր զբաղեցնելով ևս մեկ անգամ հաստատցեն, որ մենք ենք գեղեցկանում աշխարհը։
Եկատերինբուրգում փետրվարի 23-24-ը տեղի ունեցած Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը Հայաստանից առաջին անգամ հավաքական թմով հայկական դրոշի ներքո հանդես եկան գեղեցկության ոլորտի լավագույն մասնագետները։
Հայաստանի պատվիրակությունն այնտեղ աչքի ընկավ իր բարձր պրոֆեսիոնալիզմով և գիտելիքների հմուտ կիրառմամբ:
Մատնահարդարման , վարսահարդարման և բարբերների մրցույթում հայ վարպետները իրենց շլացուցիչ աշխատանքներով գրավել են բարձր հորիզոնականներ։
Մասնակցող հայկական խմբի մատնահարդարների թիմի ղեկավարը Ռաիսա Ռուբենին էր, վարսահարդարներինը՝ Ալինա Ղազարյանը, իսկ բարբերներինը՝ Հարություն Ջուլհակյանը։ Միջազգային CMC կազմակերպության ղեկավարը՝ Անտոնիո Բելանչոն, իսկ փոխնախագահը, մեր հայրենակից՝ կենդանի լեգենդ՝ Վաժա Մխիթարյանը։
Նշենք, որ Հայաստանում ևս գեղեցկության վարպետները առաջիկայում անմոռանալի օրեր են խոստանում. սեպտեմբերի 18-21-ին Երևանում կայանալու է իր տեսակի մեջ ունիկալ առաջին համահայկական գեղեցկության փառատոնը։