տուն Քաղաքական Միջազգային Հայերն ու մյուս քրիստոնյաները կռվում են իրենց բնակավայրերի համար. The Telegraph

Հայերն ու մյուս քրիստոնյաները կռվում են իրենց բնակավայրերի համար. The Telegraph

116
0

0DDFC9CF-46D2-46F6-BCE1-EAC310067842_mw1024_n_s

Բրիտանական The Telegraph-ն անդրադարձ է կատարել Սիրիայում հայերի վիճակին և պատմել հալեպում հայկական համայնքի և ադ համայնքի հայ պաշտպանների մասին: Ըստ հեղինակի` քրիստոնյաները փորձում էին խուսափել քաղաքացիական պատերազմի կողմ դառնալուց: Նրանք փորձում էին պաշտպանել եկեղեցիները, սակայն հենց պատերազմը մուտք գործեց իրենց քաղաք և տարածվեց արվարձաններում, նրանք սկսեցին զենք ստանալ Սիրիայի բանակից և հայկական խմբերով, բանակի հետ սկսեցին պայքարել ընդդիմության գրոհայինների դեմ:

«Բոլորը պատերազմում են բոլորի դեմ», — ասել է հայկական համայնքում ապրող Ջորջ անունով երիտասարդը: «Հայերը կռվում են որովհետև հավատում են, որ Սիրիայի «ազատ բանակը» այստեղ է ուղարկվել թուրքերի կողմից՝ իրենց վրա հարձակվելու համար, քրիստոնյաները ցանկանում են պաշտպանել իրենց շրջանները, իսկ Շաբիհայի ռեժիմն այստեղ է՝ սպանելու և  բռնաբարելու համար», — ասել է նա:

Վերջին 6 շաբաթներին 150 քրիստոնյաներ և հայեր սկսել են պայքարը Սիրիայի ազատ բանակի գրոհայինների դեմ` փակելու նրանց ճանապարհը դեպի Հալեպի քրիստոնյա շրջանների սիրտը:

Անցած շաբաթ Սիրիան հայտարարեց գրոհայինների դեմ այս շրջանում տարած հաղթանակի մասին, սակայն Ջորջն ասել է պարբերականին, որ իրենք են առաջին գրոհը կազմակերպել ապստամբների վրա: