տուն Քաղաքական Հայերի անվտանգության հարցը՝ Պուտին-Էրդողան բանակցությունների թեմա՞…

Հայերի անվտանգության հարցը՝ Պուտին-Էրդողան բանակցությունների թեմա՞…

356
0

«Հավանական է, որ Էրդողան-Պուտին՝ մոտ 6 ժամ տևած բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև հատուկ հայերի անվտանգության հարցը, օրինակ՝ Կամիշլիում, որտեղ հիմնականում հայ ազգաբնակչությունն է»։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հավանական է համարել նաև, որ մինչև թուրքերի հետ այս համաձայնությունը ստորագրելը հայկական կողմը կարողացել է ռուսների հետ համաձայնության գալ վերոնշյալ հարցում:

Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց Էրդողանի այն խոսքերը, երբ Թուրքիայի նախագահը նշեց, որ Սոչիում ձեռք բերված համաձայնություններում հաշվի են առել ոչ միայն քրդերի, այլ նաև ասորիների, արաբների հետ կապված խնդիրները: Թեև Էրդողանը կոնկրետ չի հիշատակել հայերին, սակայն, ըստ բանախոսի, շատ հնարավոր է, որ հայերի հարցն էլ է բարձրացվել։

Ի դեպ, նախօրեին ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ում գրել էր, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնություններն անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին, և որոնց վերաբերյալ Փաշինյանը քննարկումներ էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here