տուն Լուրեր Բլոգ Հայացք քաղաքապետարանի մոտից. անցած շաբաթը նստացույցի մասնակցի աչքերով

Հայացք քաղաքապետարանի մոտից. անցած շաբաթը նստացույցի մասնակցի աչքերով

301
0

image5-281x375Անցած շաբաթը իմ աչքերով

 

19 սեպտեմբերի, հինգշաբթի. ՀՀ, ք. Երևան, քաղաքապետարան, գիշեր, նստացույց, դրսում զրուցող նստացուցավորներ, նրանց պատկանող 3 մեքենաներ, փողոցով իջնող «պատահական ԶԻԼ», նստացուցավոր Սուրենի զգուշացումը… հոպ, հոպ, խփիր, արա… ու մեկ էլ… շըրըըըխկ… դըդըըըըմփ… հարվածից մայթին հայտնված 2 մեքենաներ, վայ, հորս արև… էս ինչ եղավ, «Զլից» իջնող, գլուխը բռնած Դավիթ Դիլիջանցին, որը, չգիտես ինչու, որոշել էր քաղաքապետարանի մոտով «չերեզ Մալաթիա» բարձրանալ Կոմիտասի փողոց, որ գնա հարազատ Դիլիջան… շատ, շատ արագ արձագանքող տեղի ոստիկաններ, Դավիթ Դիլիջանցու կողքի անհետացող ուղևոր, մի 20 րոպեում չգիտես ոնց ու չգիտես որտեղից արագ հայտնվող ու չգիտես ինչու էտ ժամին չքնած տարատեսակ ծառայություններ մատուցող ոստիկանական խմբեր, ինչպես միշտ ուշացող«ԱՊՊԱ», Արշակյան, քարշակներ, կենտրոնի ոստիկանապետ, մի խոսքով՝ բարձրաստիճան ոստիկանների մի ամբողջ սպայահավաք… իսկ ես այսքանից հետո արդեն սպասում էի նրան, այո, այո, հենց նրան՝ ամենաբարձրյալին… իսկ նա չեկավ տնաշենը…ինչևէ, միսսիան ավարտված է, մեքենաները ՃՈ հրապարակում են, իսկ մենք Դավիթ Դիլիջանցու թեթև ձեռքով՝ առանց «կացարանի»… և լավ է գոնե, որ այսքանից հետո բոլորը ողջ են և համեմատաբար առողջ…

 

20 սեպտեմբերի, ուրբաթ. ք. Երևան, քաղաքապետարան, դիմացում կայանած նստացուցավորների 2 մեքենա, Սուրենի մազապուրծ եղածը և մի փոքր, բայց շատ հարմար ավտո Լիլիթի կողմից, որը շատերից ավելի «դուխով տղա» դուրս եկավ… այնուհետ ՃՈ տուգանային հրապարակ, զարմանալիորեն արագ արձագանք, փորձաքննություն, նստացուցավորների մեքենաների ազատարձակում և վերադարձ, արդեն ունենք 4 կացարան… հաճելի է, բայց մտահոգիչ…

 

21 սեպտեմբերի, շաբաթ. ՀՀ անկախության հռչակման օր, էլի նույն ՀՀ-ն, նույն Երևանը ու քաղաքապետարանը… և առաջին «նվերը» օրվա կապակցությամբ ոստիկանության կողմից… սահմանադրությամբ ամրագրված իրավունքի իրացման սահմանափակում, մարդու իրավունքի ոտնահարում, հանեք ավտոները… կամ «ռակիռովկա» արեք… չի կարելի… և այս ամենը հայտնի «սիրուն չի» իրավական հիմքով… հետո սեփական իրավունքը պահելու փորձ, քաշքշոց, ոստիկանական ոտնձգություններ, քարշակներ, այս անգամ՝ առանց Արշակյանի, նստացուցավոր ընկերներիս բերման ենթարկել, աջակից աղջիկների նկատմամբ անհամաչափ ու բռնի ուժ կիրառել, և լավ է, որ այս անգամ առանց համբույրների և հայհոյանքների (չնայած մի 2 անգամ հնչեցին «ավտո կանչեք դրան(ց) քցեք մեջը»)… այնուհետ նորից մնալ մենակ, առանց «կացարանի», երկու նեղսրտած ու ֆիզիկական բռնությունների ենթարկված աղջիկների հետ… ու լավ է, որ միամիտ եկավ Գևորգ Սաֆարյանը, թե չէ մենակությունից ու կատաղությունից էդ անօրեն ու անբարո երեևույթների հանդեպ սիրտս կպայթեր… հետո՝ ինչպես միշտ… 3 ժամ հետո բերման ենթարկվածներին բաց թողնել, կարծես հնարավոր չէ գոնե մեկ անգամ դա շուտ անել, մի երկու ինտերվյու և այլն, և այլն… իսկ հետո երթ «Ազատության հրապարակից», որին մասնակցեցին իմ նստացուցավոր ընկերները, իսկ ես չէի կարող, որովհետեև գոնե մեկը պետք է մնա «դիրքերում», քանզի ինչպես հայտնի է՝ «դիրքն առանց զինվոր դիրք չէ»… դեպի «Բ-26», Բաղրամյան փողոց… շղթա, շղթա… որը մի պահ ազատատենչ երիտասարդների ճնշման տակ վերածվում է պարի, և, ի վերջո, «Ազատության վազքը»,  որն ամենաշատը ինձ դուր եկավ այս ամենի մեջ… իսկ հետո՝ ինչպես միշտ, վախ, ամբոխ, այդ մթնոլորտում ձևավորված բազում «ճշտեր», «կոմպրոմիս»… եեեետ դարձ… ու նորից «Ազատության հրապարակ», ցրվել, մի մասը՝ քաղաքապետարան, մյուսները՝ եսիմ ուր, հետո քաղաքապետարան եկածների մի մասը՝ Նունիկի մոտ, մյուսները… էն ո՞նց էր, հա, Pub… հետո հրապարակում ճայթեցին մեր փողերը բազում գույներով… ու ըտենց…

 

22 սեպտեմբերի, կիրակի. ինչպես միշտ՝ ծույլ ու թամբալ կիրակի, և քաղաքապետարանի մթնոլորտն այս ամենը կրկնապատկում է, բայց այս մասին հետո կգրեմ ավելի հանգամանալից, եթե ցանկանաք, իսկ հիմա գնում եմ տուն լողանալու… իմ հանգստի օրն է… բայց դա կարևորը չէ, ուղղակի ուզում եմ ասել՝ հարգելի ընկերներ, բարեկամներ, անծանոթ քաղաքացիներ, ոստիկաններ,ինչու ոչ՝ սադրիչներ և ներդրված «մուտիլովչիկներ», քաղաքապետարանի աշխատակիցներ, Տարոն և այլք, լողանալուց ջուրը կմաքրի կեղտն ու քրտինքը, որ հավաքվել է իմ մարմնի վրա մի քանի օրվա ընթացքւմ, բայց այն չի կարող մաքրել այն ցավը կամ ուրախությունը, որ թողել եք դուք իմ ներսում… (եթե, իհարկե «չերեզ» քաղաքապետարան, ասենք, Դուբայ գնացող որևէ արարած կամ սարք ինձ չվնասի)…

 

ընդմիշտ ձեր՝

ՀՀ ազատ քաղաքացի Գոռ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here