տուն Սպորտ Հայաստան-Ֆրանսիա՝ 1 — 4 (տեսանյութ)

Հայաստան-Ֆրանսիա՝ 1 — 4 (տեսանյութ)

252
0
timthumbԵվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալել էր Ֆրանսիայի ընտրանուն:

 

Ընտրական փուլի 10-րդ խմբի բացահայտ ֆավորիտները, որ նախորդ խաղերում միայն վստահ հաղթանակներ էին տոնել, դժվարություններ չունեցան նաև Հայաստանում՝ Արսեն Բեգլարյանի դարպասն ուղարկելով 4, իսկ սեփականն ընդունելով 1 գնդակ:

 

11-րդ րոպեին հաշիվը բացեց Բենզիան, ապա Տովենը դուբլ ձևակերպեց՝ գոլերը խփելով 53-րդ և 64-րդ րոպեներին, ևս մեկ անգամ աչքի ընկավ Դե Մադիբան: Հայաստանի երիտասարդական հավաքականի հեղինակության գոլը գրանցվեց 84-րդ րոպեին՝ Վիուլեն Այվազյանի փոխանցումից հետո Լյուդովիկ Բուշեի դարպասը գրավեց Դավիթ Հակոբյանը:

 

Այս պարտությունից հետո Ռաֆայել Նազարյանի սաները մնացին 3 միավորով, իսկ Ֆրանսիայի հավաքականը, տոնելով հերթական հաղթանակը, այժմ ունի 9 միավոր և 10-րդ խմբի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ զիջելով Իսլանդիային, որը մեկ խաղ ավելի է անցկացրել:

 

Աղբյուրը՝ allsport.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here