տուն Հասարակություն Հայաստան վերադարձողները կօգտվեն Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից. դեսպանություն

Հայաստան վերադարձողները կօգտվեն Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից. դեսպանություն

269
0

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում է, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։

Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։

Սույն հայտարարությունը տեղեկատվական բնույթի է և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար։