Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հաղթում է սլովենացիներին։
Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը գեղեցիկ ոճով սևերով առավելության է հասել Դուշկո Պավասովիչի նկատմամբ։ Նրա օրինակին է հետևել երրորդ խաղատախտակի վրա կրկին սևերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը։ Սպիտակներով հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 3,0:1,0։
Կանանց հավաքականն այս պահին 1,5:0,5 հաշվով զիջում է վրացուհիներին, սակայն Էլինա Դանիելյանը հաղթական դիրք ունի առաջին խաղատախտակի վրա։
Հինգերորդ տուրի մյուս հանդիպումները շարունակվում են։
Սլովենիա – Հայաստան 3,0:1,0
Դուշկո Պավասովիչ (2563) — Լևոն Արոնյան (2795) 0:1
Սերգեյ Մովսեսյան (2696) — Լուկա Լենիչ (2634) 0,5:0,5
Յուրե Սկոբերնե (2573) — Վլադիմիր Հակոբյան (2684) 0:1
Գաբրիել Սարգսյան (2676) — Յուրե Բորիսիկ (2555) 0,5:0,5
Մեր շախմատիստների պարտիաներին կարող եք հետևել այստեղ, իսկ կանանց` այստեղ: