Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Արձագանքելով փաստին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունները որակական նոր փուլ են թևակոխել։
Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են 18 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը: