Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կկայանան 6-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Հունգարիայի հավաքականի հետ: Խաղերը կմեկնարկեն 18:00-ին:
Թիմերը կմրցեն հետևյալ կազմերով.
Հայաստան — Հունգարիա
Լևոն Արոնյան (2795) — Շաբա Բալող (2630)
Զոլտան Ալմասի (2707) — Սերգեյ Մովսեսյան (2696)
Վլադիմիր Հակոբյան (2684) — Յուդիթ Պոլգար (2689)
Տամաշ Բանուշ (2596) — Գաբրիել Սարգսյան (2676)
Հայաստանի կանանց հավաքականը շարունակում հաջող հանդես գալ առաջնությունում` զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Այսօր մեր շախմատիստուհիները կմրցեն իսպանուհիների հետ:
Իսպանիա — Հայաստան
Օլգա Ալեքսանդրովա (2427) — Էլինա Դանիելյան (2471)
Լիլիթ Մկրտչյան (2469) — Սաբրինա Վեգա Գոիտյերես (2391)
Անա Մատնաձե (2373) — Լիլիթ Գալոյան (2301)
Մարիա Կուրսովա (2339) — Իրեն Նիկոլաս Սապատա (2252)
Տղամարդկանց առաջնության խաղերին կարող եք հետևել այստեղ, կանանց մրցաշարին` այստեղ: