Ֆուտբոլի Եվրո-2020 ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը արդեն վաղուց սպառվել են: Երկրպագուներից շատերն ահազանգում են, որ իրականում տոմսերը վաճառվում են այսպես կոչված «սև շուկայում»:
1000 դրամանոց տոմսերի դեպքում վերավաճառողները 5000 դրամ են ուզում, իսկ ահա A դասի տոմսերի համար՝ 55 հազար դրամ:
Ստորև ներկայացվող լուսանկարներն արվել են list.am կայքում տեղադրված հայտարարություններից.

