Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Իտալիա հանդիպման տոմսեր այլևս չեն վաճառվում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ բոլոր տոմսերը սպառվել են: Այս մասին գրում է armfootball.com-ը:
Ըստ աղբյուրի, «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք մրցավեճում ակնկալվում է լեփ-լեցուն մարզադաշտ:
ՀՖՖ-ն խնդրել է, որ երկրպագուները ստադիոն խաղից առնվազն մեկ ժամ առաջ ժամանեն՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ տոմսերի գները տատանվում էին 1000-12000-ի սահմաններում: