տուն Աշխարհ Հայաստան թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Եկատերինբուրգ

Հայաստան թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Եկատերինբուրգ

1016
0

Ուրբաթ առավոտյան Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից մեկնող Ural ավիաընկերության A-320 օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

«Բարձրություն հավաքելու ընթացքում միացել է շասսիի անսարքության հաղորդիչը, որի պատճառով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել թռիչքի օդանավակայանում։ Ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել։ Օդանավը վնասված չէ»,- ասվում է ՌԴ քննչական կոմիտեի Ուրալի քննչական վարչության
տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ Airbus А-320 ինքնաթիռը ուրբաթ, ժամը 7։35–ին դուրս է եկել «Կոլցովո» օդանավակայանից, սակայն մոտավորապես մեկ ժամ անց ստիպված հետ է դարձել։ Ինքնաթիռում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։

Քննչական վարչությունն այդ փաստով ստուգում է սկսել, գերատեսչության աշխատակիցները պարզում են դեպքի պատճառը և հանգամանքները։