տուն Լուրեր Հայաստան են ժամանել ռուսական բանակի 2 հազարից ավելի նորակոչիկներ

Հայաստան են ժամանել ռուսական բանակի 2 հազարից ավելի նորակոչիկներ

233
0

58D

Ռուսական բանակի հայաստանյան բազայում զինծառայողների ռոտացիա է տեղի ունենում:

Ռուսաստանյան բանակի Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ավելի քան 1600 զինծառայողներ ուղարկվել են Վոլգոգրադի և Բուդյոնովսկի զորամասեր, որտեղից էլ նրանք զորացրվելու են:

Զորացրվողների փոխարեն արդեն իսկ իրականացված ավելի քան 20 ավիաչվերթներով Երևան և Գյումրի են ժամանել 2 հազարից ավելի նորակոչիկներ՝ շարքայիններ և սերժանտներ, ովքեր տարբեր ռազմական մասնագիտությունների գծով նախնական ռազմական պատրաստականություն են անցել ռուսական բանակի կրթական կենտրոններում:

Զինծառայողների ռոտացիայի արդյունքում Հայաստանում տեղակայված ռազմաբազայում ծառայողների քանակը չի փոխվելու:

Այս մասին գրում է azatutyun.am-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here