Մենք պետք է կարողանաք եւ եվրոպական լավը, եւ արեւելյան լավը համատեղենք մեր համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
«Այսպես նորմալ է, ինչքանով Եվրոպայի հետ կարող ենք՝ կհամագործակցենք: Եվրոպան չի ուզի Հայաստանի հետ թողել հարաբերությունները, որ կա»,-ասաց Շիրինյանըˋ անդրադառնալով երեկ Վիլնյուսում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին:
Նա նշում է, որ Եվրոպան թող տար անվտանգության երաշխքիներ եւ Հայաստանը կմտածեր:
Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան՝ շուրջ 500 հոգանոց պատվիրակությամբ, նա նշում է.
«Նախախարներ են գալու Պուտինի հետ: Դա նշանակում է, որ պատվերներ են տալու, Հայաստան են գալիս ներդրումները, երկրորդ աշխարհին ցույց են տալիս, որ հարգում են Հայաստանի պետությանը: Մի մոռացեք, որ մենք պետություն ենք, հո 1915 թիվը չի»:
Նա նշում է, որ Հայաստանը այլ տարբերակ չուներ, բացի Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելուց, եւ կարծում է, որ Հայաստանը այժմ պետք է մտածի ՌԴ-ին պարտավորեցնել 1920-ի դեկտեմբերի 2-ի պայմանագիրը ընդունելˋ այսինքն Նախիջեւանով եւ Լեռնային Ղարաբաղով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել:
«Մենք տարբերակ չունենք, թուրքական գործոնը մեր կողքին է: Բացի այդ Ռուսաստանը մեզ միջուկային էներգիայով կապահովի, ենթակառուցվածքներ կստեղծվեն, իսկ կուզե՞ք դեմոկրատիա, որի պայմաններում մենք ցեղասպանվեցիք»,- ասում է Շիրինյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Գյումրիում ճանապարհների բարեկարգման աշխատանքերը Պուտինի այցին ընդառաջ արդյոք վիրավորակա՞ն են ժողովրդի համար, որ հենց այդ ժամանակ են բարեկարգում, Շիրինյանը նշեց, որ նախ դրանից գյումրեցիներն են օգտվում:
«Դաշնակից պետության ղեկավարը գալիս է, ճանապարհները չսարքե՞ն: Մարգարետ Թետչերը, որ գալիս էր՝ էլի արեցին: Բա մեր պետությանը զինում են բանակով, բա ճանապարհ չսարքե՞նք Պուտինի այցին»,-հավելեց Շիրինյանը:
Լիլիթ Առաքելյան