Քիչ առաջ Անթալիայում ավարտվեց Շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրի Հայաստան — Ադրբեջան հանդիպումը։
Հայ շախմատիստներըոչ-ոքի՝ 2,0։2,0 խաղացին Եվրոպայի գործող չեմպիոն Ադրբեջանի հավաքականի հետ։
Խաղը շատ դժվար ստացվեց մեր տղաների համար։ Յուրաքանչյուր սեղանի վրա հայ շախմատիստները թույլ էին տալիս սխալներ, սակայն հենց առաջին րոպեներից վստահ խաղով աչքի ընկավ Վլադիմիր Հակոբյանը, ով վաստակեց մեր թիմի առաջին միավորը։ Կես միավոր Հայաստանի համար ապահովեց Սերգեյ Մովսեսյանը, ով գրեթե պարտված դիրքից կարողացավ խաղն ավարտել ոչ-ոքի։ Մի շարք կոպիտ սխալներից հետո պարտություն կրեց Գաբրիյել Սարգսյանը, ով չորրորդ տախտակի վրա զիջեց Վասիֆ Դուրարբայլիին։
Հերթը Լևոն Արոնյանինն էր, ով ամբողջ պարտիայի ընթացքում փորձում էր կոտրել Ռաուֆ Մամեդովի դիմադրությունը, ինչն էլ հաջողվեց անել քայլին։
Այս ոչ-ոքիից հետո մեր հավաքականը մրցաշարային աղյուսակում 6 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական։ Ուկրաինայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ և 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Ռուսաստանի հավաքականը հաղթել է Գերմանիային՝ 3,5։0,5, և 7 միավորով 2-րդն է։ Չինաստանը 2,5։1,5 հաշվով հաղթել է ԱՄՆ-ին, իսկ Նիդեռլանդները 3։1 հաշվով՝ Եգիպտոսին։ Այս երկու թիմերն ունեն 6-ական միավոր և Հայաստանի հետ կիսում են 3-5-րդ հորիզոնականները։
Վաղն Աշխարհի թիմային առաջնությունում հանգստյան օր է։