տուն Աշխարհ Հայաստանցի ուղևորները մնացել են Ստամբուլում

Հայաստանցի ուղևորները մնացել են Ստամբուլում

352
0

Թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը նոյեմբերի 26-ի երեկոյան հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը չվերթները դադարեցնելու մասին, սակայն նախօրոք դրա մասին չի տեղեկացրել ավիատոմսեր վաճառող գործակալություններին։

Ինչպես փոխանցում է տեղեկությունը asekose.am-ը,  չվերթների հանկարծակի դադարեցման հետեւանքով դեպի Երեւան վերադարձող բազմաթիվ հայաստանցիներ մնացել են Ստամբուլի օդանավակայանում եւ ուղիներ են փնտրում Հայաստան վերադառնալու համար։

AtlasGlobal-ն իր հայտարարության մեջ նշել է, թե չեղարկված թռիչքների տոմսերի գումարները վերադարձվելու են, սակայն նոյեմբերի 27-ին հայաստանյան տուրգործակալներին չի հաջողվել կապ հաստատել AtlasGlobal-ի գրասենյակի հետ եւ պարզաբանումներ ստանալ, թե ինչպես են վաճառված տոմսերը վերադարձնելու, եւ ինչպես են արդեն Ստամբուլում գտնվող հայ ուղեւորները վերադառնալու։

AtlasGlobal ավիաընկերությունը պատկանում է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարի հարազատ եղբորը։

Վերջին շրջանում ավիաընկերությունը ֆինանսական խնդիրների մեջ էր հայտնվել վատ կառավարման հետեւանքով եւ ներկայում փորձում են միջոցներ գտնել ու փոխել աշխատանքի կազմակերպման միջոցները, որպեսզի կարողանան շարունակել աշխատանքները ավիաշուկայում։