Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Բարեբախտաբար, Հայաստանում գրեթե ոչ ոք գրիպի դեմ պատվաստված չէ։ Եվ քանի որ գրիպի դեմ պատվաստված մարդկանց իմուն համակարգը շատ ավելի խոցելի է Կորոնավիրուսի կողմից, քան չպատվաստված անձանց իմուն համակարգը, ապա հայաստանցիներս ավելի լավ ելակետային դիրքերում ենք, քան, ասենք, ամերիկացիք։
Դա բացատրվում է նրանով, որ երբ կորոնավիրուսը մտնում է օրգանիզմ, որում պատերազմ է գնում իսկական գրիպի կամ սեզոնային այլ վիրուսների դեմ, ապա ընկնում է տանկերի ու այլ զինատեսակների կրակի տակ և սատկում։
Այն օրգանիզմները, որտեղ նման պատերազմները բացառված են խաղաղապահների, այսինքն՝ վակցինացիայի միջոցով, ահա այդ օրգանիզմները կորոնավիրուսին ընդունում են գրկաբաց, իսկ հետո փոշմանում»։
Ավելի ուշ՝ անդրադառնալոքվ նախորդ գրառման մեկնաբանություններին, բիշկը ևս մեկ գրառում է ներկայացրել.
«Ոչ բարով մի ստատուս գրեցի այն մասին, որ ,,չդնեք,,՝ լավ է լինելու։ (Նկար 1)
Ստատուսում հղում տվի մի հետազոտության, որը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հրապարակվել է 2020 թվականին (Նկար 2), թեև հետազոտված նյութը 2017-1018 թվականների վարակն է, իսկ առարկան Կորոնավիրուսը։ Ոչ թե Covid 19-ը, այլ Կորոնան ընդհանրապես, ինչպես հնարավոր էր հետազոտել և համեմատել 2017-2018-ից հետո։
Սա դարձավ առիթ, որ բժիշկ ընկերներս, իդեպ մեծատառով Մարդիկ, ու ամեն մեկն իր ոլորտում փայլուն պրակտիկա անող, ահա այդ ընկերներս սկսեցին քրքրել, թե ինչու՞ եմ Covid 19-ին վերագրում մի բան, որը հատուկ նրա մասին չէ, այլ Կորոնավիրուսի մասին ընդհանրապես։
Էլ գող փիսո, էլ քաչալ չուն… Ինչ ասես չասին։)))
Ու հանկարծ մի հետաքրքիր սքրին հայտնվեց մեկնաբանություններում, որտեղ պետությանս իմունականխարգելման ծրագրի ղեկավարը հղում անելով 2014 թվին հրապարակված նյութին՝ հին Կորոնոն նույնացնում է Նոր Կորոնայի հետ (նկար 3 և 4)։
Ես չեմ գրել Նոր կորոնա, գրել եմ այն, ինչի ապացուկցը ներկայացրել եմ, իսկ տիկին Գայանեն, ներկայացրել է Հին կորոնա, գրել Նոր։
Ու բժիշկ ընկերներիցս ոչ ոք չի էլ նկատել, չի էլ քննել, ու չի էլ անդրադարձել ՊԱՇՏՈՆԱԿՆ անձի ստատուսին, նեղ մասնագետի, կոմպետենտ բժշկի գրվածքին։
Միայն մի օգտատեր փորձել է ուղղել, որտեղ վերահաստատվել է որ SARS 1=SARS 2 (Նկար 5)
Կոլեգաներ ջան, տիկին Գայանեյի գրվածին պետք չի անդրադառնալ, որովհետև մարդը Գիտությունների Ակադեմիայում թեզ չի պաշտպանում, որ գրաքննեք, ընդամենը Ֆեյսբուքում ստատուս է գրում, ու լավ է անում։
Բայց որ երկակի ստանդարտներով եք բզկտում կոլեգաներին, դա սկսում է նկատելի դառնալ։)»: