ԱՊՀ տարածքում ամենաերկարակյացը հայաստանցիներն են: Սա երևում է Համաշխարհային բանկի և Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Այդ պատճառով կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից, 2012թ տվյալներով, Հայաստանում կազմել է միջինում 74.3 տարի, Ադրբեջանում 74, Տաջիկստանում` 73, Բելառուսում և Ուկրաինայում 70, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում ու Ռուսաստանում` 69: Ամենացածրը Թուրքմենստանում է` 65, իսկ Ուզբեկստանում 68 է:
Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում կյանքի սպասվող միջին տևողությունը շատ ավելի բարձր է` 79-82 տարի: