տուն Տնտեսական Հայաստանցիների 34%-ը կցանկանար աշխատել ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում, 17%-ը ԱՊՀ երկրներում

Հայաստանցիների 34%-ը կցանկանար աշխատել ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում, 17%-ը ԱՊՀ երկրներում

180
0

v-poiske

Հայաստանում Gallup International-ի ներկայացուցիչ համարվող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ընկերությունը սեփական նախաձեռնությամբ հարցում է իրականացրել Մաքսային միությանը վերաբերող թեմաներով: «Հետևյալ երկրներից որտեղ ունեք հարազատներ, մոտ ընկերներ, աշխատանքային ընկերներ, որոնց հետ մշտական կապ եք պահպանում (անձամբ, փոստով, հեռախոսով և այլն)» հարցին «ԱՊՀ երկրներ (նախկին ԽՍՀՄ երկրներ, այդ թվում Վրաստան, Լատվիա, Լիտվա, էստոնիա)» պատասխան տվել են 66%-ը, «եվրոպական երկրներ»՝ 31%-ը, «ԱՄՆ»՝ 27%-ը, «նման երկրներ չկան»՝ 16%-ը:

«Որ երկրներում կցանկանայիք ժամանակավոր աշխատել, եթե Ձեզ ընձեռնվեր նման հնարավորություն» հարցին «եվրոպական երկրներ» պատասխանն են տվել 25%-ը, ԱՊՀ (և նախկին ԽՍՀՄ երկրներ)՝ 17%-ը, ԱՄՆ՝ 9%-ը, իսկ «նման երկրներ չկան»՝ 45%-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here