տուն Հասարակություն Հայաստանցիների ավելի քան 89 տոկոսը վստահում է Հայոց բանակին. «Բրեվիս»

Հայաստանցիների ավելի քան 89 տոկոսը վստահում է Հայոց բանակին. «Բրեվիս»

301
0

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 89,4%-ը պետական և հասարակական կառույցներից ամենաշատը վստահում է հայկական բանակին։

Այս մասին են վկայում «Բրեվիս»-ի հետազոտության արդյունքները:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը: ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: