Երիտասարդների գործազրկության մակարդակով Հայաստանը ամենաանբարենպաստ երկրների շարքում է: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 15-24 տարեկանների գործազրկության մակարդակը այսօր Հայաստանում ավելի քան 35% է, ընդ որում գործազուրկ է քաղաքային բնակչության 15-24 տարեկանների ամեն երկրորդը: Մինչդեռ, զարգացած երկրներում այդ ցուցանիշը միջինը 11% է, իսկ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի մյուս երկրներում` 19%: Այսօր Հայաստանում գործազուրկ երիտասարդների ընդհանուր թիվը ավելի քան 61 հազար է: