Վարչապետն այսօր ԱԺ-ում ասաց, որ Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու միտում է տեսնում:
Վարչապետը ներկաներին պատմեց մի դեպքի մասին, երբ մի կին նստում է տաքսի ու զանգում է ինչ-որ մեկին:
«Հեռախոսազրույցի ընթացքում ներկայանում է վարչապետի աշխատակազմից ինչ-որ մեկը: Եվ հեռախոսով հարցնում է. «Եկա՞վ վարչապետի պատվիրած ժամացույցը, ինչքա՞ն ենք վճարելու՝ 35000 դոլար, թե՞ եվրո: Լավ, մարդ կուղարկեմ, կվերցնի ժամացույցը»»:
Այս պատմությունը պատմելով՝ վարչապետն ասում է, որ նման մեթոդներով փորձում են վստահության ճգնաժամ ստեղծել Հայաստանում:
Մանրամասները` տեսանյութում։