Եվրոպայում և Եվրասիայում 2020 թ.-ին նկատելիորեն թուլացել են ժողովրդավարական ինստիտուտները և նվազել է ժողովրդավարական ռեժիմ ունեցող երկրների թիվը: Այս մասին ասված է ամերիկյան ոչ պետական Freedom House կազմակերպության զեկույցում: Փաստաթղթում վերլուծություն է 29 պետությունների վերաբերյալ: Դրանցից 10-ը ճանաչվել են ժողովրդավարական, 10-ը՝ հիբրիդային, իսկ 9-ը` ավտորիտար: Վերջին տասնամյակի ընթացքում հիբրիդային պետությունների թիվն ավելացել է երեք անգամ, իսկ ժողովրդավարականների թիվը նվազել է մեկ երրորդով:
Ըստ ոչ պետական Freedom House կազմակերպության վարկածի՝ ժողովրդավարության ցուցանիշը Հայաստանում կազմում է 3 միավոր: Միևնույն ժամանակ, Հայաստանը՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին, պատկանում է անցումային (հիբրիդային) ռեժիմների կատեգորիային. Հայաստանում, մասնավորապես, վերջին երկու տարիներին նկատվում է ժողովրդավարական ցուցանիշների ամենամեծ բարելավումը՝ կապված ժողովրդավարական ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Իսկ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված լավագույն իրավիճակն Էստոնիայում է, որին զեկույցի հեղինակները դասում են համախմբված ժողովրդավարության կատեգորիային: Այս խմբում են նաև Լիտվան, Լատվիան և Սլովենիան:
Freedom House-ի վարկանիշի համաձայն, Ռուսաստանը համախմբված ավտորիտար ռեժիմներ ունեցող յոթ անցումային երկրների շարքում է՝ Թուրքմենստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ միասին: