Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ, ժամը 19:00-ի տվյալներով, թոքաբորբ կա, հիվանդներից 2-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին «Ազատությանը» հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հայաստանում մարտի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է գրանցվել: