տուն Հասարակություն Հայաստանում սկսվել է իզոտոպների արտադրությունը

Հայաստանում սկսվել է իզոտոպների արտադրությունը

223
0

«Հայաստանում սկսվել է իզոտոպների առաջին արտադրությունը: Իզոտոպներն օգտագործվում են վաղ քաղցկեղի ախտորոշման համար»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջաապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ կորոնավիրուսի հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը չլիներ, իզոտոպերի կենտրոնը կկարողանար ընդուներ իրական պացիենտների, կատարել իրական հետազոտություն: «Կենտրոնն այս տարի ֆինանսավորում չի ստացել: Մենք էլ այլ ՓԲԸ-ից փոխառություն ենք տվել, որ կարողանան կենսագործությունն ապահովեն: Մնացել է երկու փուլ՝ մի քանի կարևոր նյութի տեղափոխում Բելգիայից Գերմանիա, այնտեղից էլ՝ Հայաստան: Եվ հեռակապով փորձի փոխանակում կլինի»,- ասաց  պարոն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ եթե պետությունը պետք է կառավարի իզոտոպների հիմնարկը, առողջապահության նախարարությունը պատրաստ է դրա կառավարումը ստանձնել: Ավելին՝ կզարգացնի ուռուցքաբանության ինստիտուտը: