Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր ուղիղ եթերում քաղաքացիների հետ զրուցել է հանրապետությունում տիրող իրավիճակի և կորոնավիրուսով պայամանվորված խուճապի մասին:
ՀՀ գործադիրի ղեկավարը կոչ արեց նաև չափազանցված գնումներ չանել` վստահեցնելով, որ Հայաստանում պարենի հետ կապված խնդիր չկա:
«Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք: Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ սա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամից պետք է դուրս գանք շատ ավելի ուժեղացած: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից:
Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: ՀՀ կառավարությունը մարտի 16-ին կքննարկի Հայաստանում կամ երկրի առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: