տուն Տնտեսական Հայաստանում մենաշնորհներն ավելի շատ են, քան տարածաշրջանի այլ երկրներում. Համաշխարհային բանկ

Հայաստանում մենաշնորհներն ավելի շատ են, քան տարածաշրջանի այլ երկրներում. Համաշխարհային բանկ

246
0

ՀԲ

Համեմատելի երկրների համեմատ Հայաստանի շուկաներն ամենամոնոպոլացվածն են, իսկ միջին գները` ամենաբարձրը: Այս եզրակացությանն են եկել համաշխարհային բանկի մասնագետները` ուսումնասիրելով Հայաստանի տնտեսությունը: «Հայաստանի տնտեսությունում մենաշնորհների թիվն ավելի շատ է, քան տարածաշրջանի այլ երկրներում: Համաձայն գործարար միջավայրի և ձեռնարկությունների գործունեության վերջին հարցման տվյալների (ԳՄՁԳՀ)` շուկաներում կենտրոնացման մակարդակը բարձր է, և տարածաշրջանի այլ երկրների միջին 6 տոկոսի համեմատ` Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս: Ավելին` հարցման մեջ ընդգրկված շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի»,- ասվում է ՀԲ զեկույցում:

Մեկ այլ տեղ նշվում է, որ Հայաստանում ամենաբարձրն են նաև պարենային ապրանքների գները, ինչը պայմանավորված է մրցակցային անկատար միջավայրով: «Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, ներկրման ծախսերի, ապրանքատեսակների տարբերությունների և ժամանակի գործոնների ճշգրտումից հետո պարզվում է, որ Հայաստանում գները միջինը 17 տոկոսով ավելի բարձր են, քան ԱՊՀ այլ երկրներում: Գների տարբերությունը պայմանավորված չէ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և ներկրման պայմանների տարբերությամբ»,- ասվում է ՀԲ զեկույցում:

Հրայր Մանուկյան