Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք

    218
    0

    Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

    Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- ասված է հայտարարության մեջ:

    Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: