«Երիտասարդ առաջնորդների դպրոցի» ղեկավար, թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ ԱՅՍԵԿ Հայաստան կազմակերպությունը այն առաջնորդաստեղծ կազմակերպություններից է, որ տարբերվում է աշխարհում գոյություն ունեցող բոլոր նման միջազգային կազմակերպություններից:
Նշենք, որ այս տարի լրանում է ԱՅՍԵԿ Հայաստանի 25 ամյակը:
«ԱՅՍԵԿ-ի հետ միասին ես կիսում եմ այն տեսակետը, որ կարելի դառնալ առաջնորդ, կարելի է ամեն ինչ սովորել: Այսօր Հայաստանում կազմակերպությունների, կուսակցությունների, բիզնեսի ամենամեծ խնդիրն այն է, որ ամեն ինչ անձնավորված է, այսինքնˋ ղեկավարից է կախված ամեն ինչ: Հենց ղեկավարը դադարում է գոյություն ունենալ, կազմակերպությունը վերանում է, բիզնեսը դադարում է գոյություն ունենալ: ԱՅՍԵԿ-ը էականորեն տարբերվում է նման կազմակերպություններից: ԱՅՍԵԿ-ի դեպքում կա այդ փոխանցիկությունը»,-ասում է Շաքարյանը:
Նա նշում է, որ իրական առաջնորդը նա չէ, ով խելացի է, այլ նա է, ով տանում է իր թիմը առաջ, ով պատրաստում է ժառանգություն առաջնորդության համար:
«Խելացի է այն առաջնորդը, ով չի վախենում աճող կադրերից, ով գիտակցում է, որ ինքը միայնակ առաջնորդ չէ»,-հավելում է Շաքարյանը: