Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացած չորս պացիենտները 60-ն անց են եղել։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից 4 մահվան դեպք է գրանցվել։
«Կորոնավիրուսի հետևանքով 1 կին և 3տղամարդ են մահացել. պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։