Կորոնավիրուսից Հայաստանում 19-րդ մահացածը հայտնի երգիչ Սարգիս Շիբոյանն է, հայտնում է News.am-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 19-ի: Վերջին մահացողը 58-ամյա տղամարդ է, որն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ’ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ’ ST-էլևացիայով: