Քանի տարեկան է կորոնավիրուսից մահացած կինը և ինչ հիվանդություն է ունեցել

    315
    0

    Հայաստանում կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացած պացիենտը կին է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նա 64 տարեկան էր և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

    «Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է»,–տեղեկացնում են գերատեսչությունից։

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 5–ի տվյալներով`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 112-ով և դարձել 2619։

    Այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 25846 թեստավորում, արդեն առողջացել են 1111–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 40 դեպք և մահվան 6 անուղղակի դեպք: