Սեպտեմբերի 29-ին Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ) ժամը 13:00-ից մինչև երեկո տեղի կունենա բուսակերական Vegan Fest Yerevan փառատոնը: Այն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Մասնակցել կարող են բոլորը: Հայաստանյան փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը», այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարը, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի, նրանց՝ բռնությունից և տառապանքից ազատ ապրելու իրավունքի մասին:
Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ:
Սեպտեմբերի 29-ին Մաշտոցի պուրակում սպասվում են փառատոնին հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, սպորտային միջոցառումներ՝
Հեծանվավարժանք — https://www.facebook.com/groups/bikeplus/
Slackline — https://www.facebook.com/groups/stepslackers/
Street Workout — https://www.facebook.com/StreetWorkoutArmenia
Յոգա — https://www.facebook.com/DharmaYogaSchool
Լուսանկարների ցուցահանդես
Դինգոն կբերի որդեգրման ենթակա կենդանիներին և նույնիսկ կարող եք որդեգրել նրանցից մեկին — https://www.facebook.com/…/231650913567152
Բուսական սննդի հյուրասիրություն
Ամենահամեղ բուսական սննդի մրցույթ՝ պատրաստեք և բերեք ձեզ հետ բուսական որևէ ուտեստ և կարող է հենց դուք հաղթեք մրցույթում:
Կլինի նաև Free Market-ի սեղանիկ, բերեք այն ամենը ինչ տարիներով դրված է դարակներում ու երբեք էլ չեք օգտագործելու, թողեք սեղանիկին ու հնարավոր է ինչ-որ մեկին դա պետքական լինի: Նույնպես կարող եք սեղանիկից վերցնել այն, ինչ ձեզ պետք կգա:
Բերեք ձեզ հետ ձեր փոքրիկներին, այդ օրը նրանց համար էլ հաճելի անակնկալներ կլինեն:
Փառատոնի բոլոր հյուրերը նվեր կստանան բուսակերական թեմայով գրքույկներ և CD-ներ, երեկոյան սպասվում է ֆիլմերի դիտում, այդ թվում նաև՝ Հայաստանի բուսակերների մասնակցությամբ հեղինակային տեսահոլովակներ:
Աղբյուր` hetq.am