Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ նախարարությունը թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման իրականացման ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև գաղափարների հավաքագրման հայտարարություն էր տվել:
Նախարարությունը 300 հայտ է ստացել, ուսումնասիրել է ինժեներական եւ ապարատային լուծումները, ուստի առաջարկում է ինժեներական ասոցիացիային տալ 90 մլն դրամ դրամաշնորհ, որի շնորհիվ կբավարարվի թոքերի արհեստական սարքերի ներքին պահանջարկը, կաջակցեն թոքաբորբով հիվանդ քաղաքացիներին, որոնք նաև կորոնավիրուսով են հիվանդ: Աշխարհում այդ ապարատների պահանջարկը կա, հետևաբար՝ Հայաստանը հնարավորություն է ստանում բժշկական սարքավորումների շուկա մտնել:
4-5 ամսում, Հակոբ Արշակյանի խոսքով, կսկսվի այդ արտադրությունը: