տուն Հասարակություն Առողջապահություն Հայաստանում կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը

Հայաստանում կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը

312
0

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային:

«Երեկ առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից:

Հիշեցնեմ, որ այս տարի նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին «Աստղիկ» ԲԿ-ում՝ մեր ռուսաստանի գործընկերների հետ:

Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:

Բելառուս գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ այս տարվա հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակն այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here