տուն ժամանց Հայաստանում Լեպսի անունով մթերքներ կարտադրեն (լուսանկարներ)

Հայաստանում Լեպսի անունով մթերքներ կարտադրեն (լուսանկարներ)

492
0

Մոսկվայում գտնվող «Պրոդէքսպո-2020» միջազգային սննդի ցուցահանդեսում պայմանագիր է ստորագրվել՝ Գրիգորի Լեպսի ապրանքանիշով հատուկ մթերքների արտադրության մասին:

«Хлебосольное Подворье Григория Лепса» անվանումը կրող մթերքները կթողարկվեն հայկական «Արտաշատի պահածոների գործարանի»`ARTFOOD-ի կողմից:

«Մենք վստահ ենք, որ նման համագործակցությունը կլինի նրանց ճաշակով, ովքեր կոլորիտային տարա են բացում տոնական խնջույքի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ռուս գործարար, Ռուսաստանում հայկական պահածոների խոշորագույն ներմուծողներից մեկը՝ Ալիկ Բաբայանը:

Նա ընդգծել է, որ արտադրանքը մշակվել է հատուկ բաղադրատոմսի համաձայն և կազմվել է`հաշվի առնելով հայտնի ռուսաստանցի երգչի նախասիրություններն ու ճաշակը: