Այսօր կառավարության նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ պետք է լուծել ծանրաքարշ կամ ծանր բեռնված մեքենաների խնդիրը: Նախարարը նշեց, որ այն մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել և ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման ու ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաև Հայաստանում:
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ երբ միլիարդներ են ծախսվում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում:
« Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»,-ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայկ Մագոյան