ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աշխարհի 165 երկրներում բենզինի գների վերաբերյալ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում ներկայում 1 լիտր 95 օկտանային թվով (պրեմիում) բենզինը վաճառվում է շուրջ 0.71 դոլարով (350 դրամ):
Այս ցուցանիշով մեր երկիրը համաշխարհային շուկայում զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը, 11 հորիզոնականով առաջ անցնելով հարեւան Վրաստանից, որտեղ բենզինի 1 լիտրի գինը կազմում է 0.76 դոլար, Ռուսաստանում այն 0.58 դոլար է»: