Հայաստանը 5-րդն է աշխատավարձերին վերաբերող ԱՊՀ վարկանիշային աղյուսակում՝ 2019 թ. երրորդ եռամսյակի տվյալներով:
ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում միջին աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում դոլարային տեսքով կազմել է 385 դոլար (երկրորդ կիսամյակի համեմատ աճը կազմել է 15 դոլար):
Այս ցուցանիշով Ադրբեջանը Հայաստանին զիջում է 10 դոլարով՝ թեպետ նախորդ կիսամյակի համեմատ 25 դոլարի աճ է գրանցել: ԱՊՀ լավագույն եռյակը նույն՝ դոլարային տեսքով մնացել է անփոփոխ:
Ռուսաստանը շարունակում է գլխավորել վարկանիշային ցուցակը՝ 705 դոլար (նախորդ կիսամյակի համեմատ 45 դոլարի նվազում է արձանագրվել): Բելառուսը ամրապնդվել է 2-րդ հորիզոնականում՝ 545 դոլար (աճը՝ 30 դոլար): Ղազախստանն էլ 3-րդ տեղում է՝ 495 դոլար (5 դոլարի աճով):
ԱՊՀ-ում աշխատավարձերի մակարդակով ամենաաղքատ երկրները համարվում են Միջին Ասիայի երկրները: