տուն Քաղաքական Միջազգային Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են հումանիտար արձագանքման համատեղ կենտրոն

Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են հումանիտար արձագանքման համատեղ կենտրոն

139
0

13339745288v

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կստեղծեն հումանիտար արձագանքման համատեղ կենտրոն։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Վերջնական փուլում են գտնվում հայ-ռուսական համատեղ հումանիտար կենտրոնի ստեղծման աշխատանքները»,- հայտարարել է Պուչկովը ՌԴ ԱԻՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո, ուր ժամանել է հայկական պատվիրակությունը՝ մասնակցելու Սպիտակի երկրաշարժին նվիրված հիշատակի միջոցառումներին։

Ըստ նախարարի՝ այս կենտրոնի ստեղծումը նոր զարկ կտա Հայաստանի և Ռուսաստանի գերատեսչությունների միջև հարաբերություններին, կօգնի կողմերին՝ Հարավային Կովկասում արտակարգ իրավիճակների ժամանակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here