տուն Քաղաքական Հայաստան Հայաստանն ու Ռուսաստանը սահմանափակում են ուղևորափոխադրումները երկու շաբաթով

Հայաստանն ու Ռուսաստանը սահմանափակում են ուղևորափոխադրումները երկու շաբաթով

279
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունի:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը», — նշված է հաղորդագրությունում