տուն Լուրեր Հայաստանն ու Ղազախստանը միասին շատ աշխատանքներ ունեն կատարելու. Հայաստանում Ղազախստանի դեսպան

Հայաստանն ու Ղազախստանը միասին շատ աշխատանքներ ունեն կատարելու. Հայաստանում Ղազախստանի դեսպան

148
0

8

Այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը Երևանում կազմակերպել էին քննարկում «Եվրասիական ինտեգրման հարցերով Հայաստանի և Ղազախստանի համագործակցություն» թեմայով: Քննարկմանը ներկա էր նաև Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոժզիգիտովը: Դեսպանը իր խոսքում նկատեց, որ Ղազախստանը զարգացող երկիր է և իրենք համոզված են, որ մոտ ապագայում Ղազախստանը կլինի 30 ամենազարգացած երկրների շարքում.«Ղազախստանը զարգացող երկիր է և մոտ ապագայում կլինի 30 ամենազարգացող երկրներից մեկը: Եվրասիական ինտեգրման հարցում կարծում եմ Հայաստանն ու Ղազախստանը միասին շատ աշխատանքներ ունեն կատարելու»,-ասաց դեսպանը: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով Ղազախստանի զարգացմանը, նկատեց, որ Ղազախստանը ԱՊՀ եզակի երկրներից է, որը շատ լուրջ աշխատանք է տանում քաղաքացիական հասարակության հետ.«Նաև եվրոպացի մասնագետներն են նկատում, քաղաքացիական հասարակության հետ տարվող աշխատանքը, և սա շատ լավ է: Ղազախստանը ևս մեկ առավեություն ունի: Ցանկացած պետություն իրեն կարող է Ղազախստանում գործելու հնարավորություններ գտնել, սակայն կան հարցեր, որ Ղազախստանը չի զիջի և ոչ ոքի: Այս տեսանկյունից շատ դրական եմ գնահատում, քանի որ, որքան էլ համագործակցությունը ամուր լինի այլ երկրների հետ, Ղազախստանը իր քաղաքական սուվերենությունը պահպանում է»,-ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: